Անհատույց բնակարաններ պետությունից

Տարբեր ժամանակներում հանդիպում ենք այնպիսի իրավիճակների, երբ ինչ որ տարածքում բնակվող ընտանիքներ չեն հանդիսանում իրենց բնակելի տարածքի սեփականատեր, սակայն ինչ-ինչ պատճառներով երկար տարիներ բնակվում են այնտեղ: Նման իրավիճակում պետությունը փորձում է գտնել հնարավորինս օպտիմալ տարբերակ:

Այս անգամ խոսքը գնում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոց 3 հասցեում գտնվող բնակելի շենքի մասին, որտեղ բնակվող ընտանիքները հաստատվել են ավելի քան քսան տարի առաջ: Բացի դրանից, շենքը պետական չէ:
Գործադիր մարմնի որոշմամբ, վերը նշված հասցեում գտնվող բնակելի շենքը տրվում է պետությանը որպես նվիրատվություն և անհատույց կերպով հանձնվում այնտեղ բնակվող ընտանիքներին՝ լիարժեք սեփականության իրավունքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել