Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին ՀՀ-ում ավելացել են տարբեր ոլորտներում կատարվող ներդրումները,այնուամենայնիվ կան մի շարք օբյեկտներ, որոնք անկախությունից ի վեր չեն ենթարկվել «թարմացման»:

Կառավարության հերթական նիստի ընթացքում գործադիր մարմնի ղեկավարը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ժամանակ եղել է Մարտունի հիվանդանոցային համալիրում, որը գտնվում է անմխիթար իրավիճակում: Հիվանդանոցում բուժվում են մի շարք երեխաներ և շինության վերականգնումը իրոք որ օրակարգային է:

Խնդրի լուծման նպատակով վարչապետը համապատասխան հանձնարարություններ է տվել գերատեսչուններին ՝ հնարավորինս օպերատիվ իրականացնել քննարկումներ և ներկայացնել առաջարկներ վերը նշված խնդիրը լուծելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել