Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարական է տվել:  Նշենք, որ Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազ է աշխատում 2013թ-ից: Նա 2004թ.-ից մինչ այժմ ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Կոստանյանը նախկինում աշխատել է զինդատախազ, դատախազի տեղակալ, նախագահի օգնական: Աշխատել է նաեւ արդարադատության նախարարությունում` որպես նախարարի տեղակալ, խորհրդական:  Մանրամասները` առաջիկայում:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել