Մինչ մենք տարծված ենք ներքաղաքական-հասարակական ճգնաժամով, դրա լուծման փնտրտուքներով, կամ էլ, ինչն ավելի հավանական է, դրա մասին միայն անվերջ խոսելով, դատարկաբանելով և ինչ-որ ելքեր փնտրելու ձևական մտահոգությամբ, հերթական անգամ բաց է թողնվում տարածաշրջանում Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական նպաստավոր միջավայրից տնտեսական, քաղաքական օգուտներ քաղելու հնարավորությունը։
Չզարմանալով մեր պետության դիվանագիտական հոտառությունից զուրկ լինելու հանգամանքի և այս նպաստավոր իրավիճակում հերթական անգամ դրսևորվող հանցավոր անգործության վրա, ուզում եմ ցավով արձանագրել, որ ամեն բաց թողնված հնարավորություն մեծացնում է մեր մեկուսացումը համաշխարհային նշանակության տնտեսական-էներգետիկ նախաձեռմություններից՝ վերջնականապես մարելով պետությունների առանց այն էլ նվազ հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, մեր իշխանությունների հստակ և խելամիտ տարածաշրջանային քաղաքականության մասին թույլ պատկերացումների և տարածաշրջանային նախադրյալների նկատմամբ այս անտարբերության հետևանքով մեր թշնամի Ադրբեջանի դիրքերն են բարելավում, քանի որ վերջինս, օրինակ Իրանի հետ բավականին կնճռոտ հարաբերություններին, կարողանու է հաջողությամբ համագործակցել այս պետության հետ՝ մեծացնելով իր աշխարհաքաղաքական, տնտեսական դերը։
Այս հանցավոր անտարբերության և անգործության վերջը շատ ծանր է նստելու մեզ վրա, երկրի արտաքին քաղաքականությունն այսպես ինքնահոսի մատնելը բարդացնելու է մեր ներքին և արտաքին բոլոր խնդիրները։ Իսկ եվրասիական տարածաշրջանի ուսումնասիրություններով զբաղվող առցանց հարթակներից մեկի այս լինֆոգրաֆիկան մեր մեկուսացման վառ արտահայտումն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել