Անվճար իրավաբանական օգնություն փախստականներին

Գործադիրն իր վաղվա` օգոստոսի 4-ի նիստում նախատեսում է հավանություն տալ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրենքի նախագծին:
2015թ. ընդունված «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվել է ՀՀ ապաստան հայցողի և փախստականի անվճար իրավաբանական օգնության իրավունքը:

Հոդվածի 1-ին մասի համաձայն այն տրամադրվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով, որի սահմանմամբ համապատասխան անվճար օգնությունը ցուցաբերում է հանրային պաշտպանի գրասենյակը: Միաժամանակ «ժամանակավոր ապաստան» եզրույթը փոխարինվում է «ժամանակավոր պաշտպանություն» եզրույթով:
Որոշման նախագիծը, որը մշակել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը, նպատակ ունի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու եղանակով օրենքը համապատասխանեցնել 2015թ. դեկտեմբերի 16-ին փոփոխված «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքին:

Կառավարության հավանությունն ստանալու դեպքում օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել