Հայրիկյանը Սահմանադրական դատարանից հետ է վերցրել ընտրությունների հետաձգման դիմումը:

Չգիտեմ՝ դուք ինչ կարծքիքի եք, բայց ըստ իս նա այն աստիճան անլրջացրեց իր մահափորձն ու դրան հետևած զարգացումները, որ հիմա արդեն անհնար է արդեն ինչ որ լուրջ վերլուծություն անել այդ կապակցությամբ։ Ասեմ ավելին, Հայրիկյանի վարքը ամբողջությամբ տեղավորվում է խուլիգանության բնորոշման մեջ, որովհետև նա իր դիմել-չդիմելներով արդեն լուրջ տհաճություն է առաջացնում հասարակության լայն շերտերի մեջ, դիտավորյալ խախտում է մարդկանց հոգեկան անդորրն ու հավասարակշռությունը։ Սա արդեն Հերոստրատի սինդրոմ էլ չէ, սա կամ մոլագարի վարք է, ով սադիստական հաճույք է ստանում մարդկանց զայրացնելով ու ապակողմնարոշելով, կամ էլ պարզապես անմեղսունակ ցիննիկ է, որին պետք է մեկուսացնել հանրությունից։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել