Մենք շատ ենք սիրում խոսել...

խոսում ենք բոլորս, խոսում ենք ամեն ինչից, խոսում ենք ամենուր, խոսում ենք հասկանալ-չհասկանալով, խոսում ենք մունաթով ու հազվադեպ հարգալից, խոսում ենք քննադատաբար ու մեծամտաբար, ու հազվադեպ տրամաբանված, խոսում ենք «հեղինակավոր» ու պարտադրողաբար, խոսում ենք, երբ պետք է գործել,

խոսում ենք, երբ պետք էր լռել, խոսում ենք, երբ պետք էր լսել, խոսում ենք ագրեսիվ ու հայհոյախառն, խոսում ենք դատարկաբանությունից, խոսում ենք շատ լուրջ ու կարևոր բաներից էլ...երբեմն

ավելի շատ երևի խոսում ենք խոսելու համար, խոսում ենք ցույց տալու համար, որ խոսել գիտենք..., խոսում ենք նշմարվելու ու կայանալու համար....

մի խոսքով այնքան ենք խոսում, որ չխոսացողները լուռ ու հանգիստ իրենց գործին, իրենց տեղում կայանում են, զարգանում են, իսկ մենք դեռ խոսում ենք....

ու էսպես խոսելով էլ ապրում ենք, ու երբ գալիս է քննության պահը, հասկանում ենք, որ խոսելով հասարակություն ու պետություն չես կառուցի ու որևէ քննություն չես հանձնի....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել