Past.am-ը գրում է.

Հայտնիները նույնպես հասարակ մահկանացուներ են, եւ նրանց հետ էլ են դժբախտ պատահարներ լինում։ Բարեբախտաբար՝ լավ ավարտով։ 

Լուիզա Ղամբարյան

Լուիզա Ղամբարյանը, թերեւս, ամենաշատ վթարի ենթարկած հայտնիներից է։ Բարեբախտաբար, դերասանուհին երբեւէ լուրջ վնասվածքներ չի ստացել։ Վերջին ավտովթարը նրա մասնակցությամբ եղել է հունվարի 18-ին։

«Դժվարանում եմ ասել՝ ով էր մեղավոր, երկրորդ գծով էի գալիս, տաքսի մեքենան հետեւն էր, թարթիչը միացնելով, նայելով հայելու մեջ, շրջադարձ եմ փորձել կատարել, բախվեցինք»,-մեկնաբանել էրպատահարը նա։

Անի Երանյան

Անի Երանյանի մասնակցությամբ խոշոր ավտովթարի մասին դեռ շատ կխոսեն։  Նա հուլիսի 18-ին իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի էր ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էին տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւորները։ Ավտովթարի հետեւանքով տուժել էր նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Պողոսյանը եւ նրա կինը։

Սեպուհ Ապիկյան

Դերասանը վթարի էր ենթարկվել իր դստեր հետ եւ բավականին լուրջ վնասվածքներ ստացել։ Դեպքը տեղի էր ունեցել 2014 թվականի մայիսի 23-ին, ժամը 22:30-ի սահմանում։ Նրա վարած ոտոցիկլետը բախվել էր ВАЗ 2107 մակնիշի մեքենային։

Ջուս

Թեեւ երգչոհին մեքենա չունի, սակայն չի կարողացել խուսափել վթարից։ 2014-ի նոյեմբերին երգչուհին տաքսի մեքենայով մասնակից է եղել ավտովթարի։ «Դեմի մեքենան կտրուկ կանգնեց, խփեցինք դեմի մեքենային, իսկ հետեւի երկու մեքենաները խփեցին մեր մեքենային, գլուխս հարվածեցի հետեւի նստարանին, մի 10 րոպե գլուխս պտտվեց, հիմա վիզս ահավոր ցավում է: Բժշկի չեմ դիմի, եթե ցնցում տարած լինեի, սրտխառնոց կլիներ»,- ասել էր երգչուհին։

Սամվել Գրիգորյան

Սամվել Գրիգորյանի մասնակցությամբ ավտովթարը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսին։ Դերասանը բախվել էր մեկ այլ մեքենայի, սակայն, բարեբախտաբար, կողմերից եւ ոչ մեկը չէր տուժել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել