1. Ես հավատում եմ, որ երեխաները մեր ապագան են: Ի՞նչ է անհրաժեշտ մեզ. արժանի դաստիարակել նրանց և թույլ տալ գնալ սեփական ճանապարհով: Եվ իհարկե ցույց տալ այն ողջ գեղեցկությունը, որը նրանք պարունակում են ներսում:

2. Ես վերջապես հաշտվել եմ այն հանգամանքի հետ, որ ընկերներ չունենալը հանցագործություն չէ: Ընկերների բացակայությունը նշանակում է այն, որ դուք քիչ խնդիրներ ունեք:

3. Ես սիրում եմ լինել կին տղամարդկանց աշխարհում: Ի վերջո տղամարդիկ չեն հագնում շրջազգեստ, բայց մենք կարողանում ենք շալվար հագնել:

4. Երբ ես որոշեցի դառնալ երգչուհի, մայրս նախազգուշացրեց ինձ, որ ես շատ ժամանակ պետք է մենակ անցկացնեմ: Սակայն բոլորիս էլ մենակությունը ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում:

5. Ես վաղուց որոշել եմ ոչ մեկի ստվերի վրայով չքայլել, եթե անհաջողության մատնվեմ: Եթե ես անհաջողությունը հանդուրժեմ, կանեմ այն, ինչին որ հավատում եմ:

6. Ես չեմ կարողանում երգել սևամորթի նման և չգիտեմ, թե ինչ է սպիտակ երաժշտությունը: Երաժշտությունը չունի գույն:

7. Իմ աշխատանքը սեքս է, թմրանյութեր և ռոք ըն ռոլլ, սակայն երբ մեծանում ես, հասկանում ես, որ այդ ամենը երեխայություն է:

8. Ինձանից միշտ ավելին են սպասել, քան ես եմ սպասել ինքս ինձանից: Երբ եկավ փառքը, ես նայեցի շուրջս և զարմացա: «Ո՞ւմ մասին են նրանք խոսում»:

9. Երբեք թույլ մի տվեք, որ ձեր սիրտը ձեր մտածելակերպից վեր բարձրանա: Հակառակ դեպքում դուք խնդիրներ կունենաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել