keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Իբր երբ էիք ամուսնացել, որ հիմա էլ բաժանվում եք

visibility 35600 commentմեկնաբանել

13931438_277572632615336_1877927044_o

Համացանցում արդեն մի քանի անգամ աչքովս են ընկել երգչուհի Էմիի ամուսնալուծության մասին լուրերը: Մի հարցնող լինի էլի՝ իսկ էդ որ գրում եք ամուսնալուծվել է, դուք համոզվա՞ծ եք, որ երբևէ նաև ամուսնացած է եղել: Ախր երեխա ունենալը կամ տղամարդու հետ մի որոշ ժամանակ համատեղ կյանքով ապրելը դեռ չի նշանակում ամուսնացած լինել … քավ լիցի, մեր գործը չէ ով ումից, որտեղ, ինչ նպատակով ու ինչպիսի կապից է երեխա ունենում. հակառակը՝ այս ամենի մեջ միայն դրականն եմ տեսնում, թող շատանան մեր հայերը: Ասեմ նաև, որ էնպես չի էլի, որ մեր հասարակության համար Էմիի անձնական կյանքը մի շատ հետաքրքիր թեմա էր, ու առավել ևս նրա ամուսնու տեսքը էդքան կարևոր ինֆորմացիա էր, առանց որի դժվար է ապրել: Ու միայն Էմմին չէ, որ այսպես է իրեն պահում: Նրա նման ևս մի քանիսը կան, որոնք իրականում չպիտի էդքան ստորանան ու փորձեն հասարակության առաջ արդարացնել իրենց մայրանալը: Դա յուրաքանչյուր կնոջ իրավունքն է ու նաև առաքելությունը: Մենք լավ հասկանում ենք, որ երեխան լույս աշխարհ է գալիս կին-տղամարդ կապից, բայց դա չի նշանակում, որ իրար հետ կապ ունեցող բոլոր կանայք ու տղամարդիկ ամուսիններ են: Ամուսնացած կինը ոչ մի դեպքում չի զրկի իրեն իր սիրելի ամուսնու հետ լուսանկար հրապարակելու հաճույքից, դա ուղղաղկի անհնար է: Արեք ՝ ինչ ուզում եք, ապրեք՝ ում հետ սիրտներդ կկամենա, երեխաներ ունեցեք՝ որ տղամարդուց որ ճիշտ եք գտնում, բայց մեզ էշի տեղ մի դրեք… Իսկ եթե ձեր երեխաների պապաները ուրիշ կանանց հետ արդեն իսկ ընտանիքի տեր ամուսնացած տղամարդիկ են, ապա լավ կլինի չհայտարարեք, որ ՛՛պարզապես իմ ամուսինը հանրային դեմք չի, շոուբիզի հետ կապ չունի և չի սիրում նկարվել՛՛. Ուղղակի հանգիստ նստեք տեղներդ ու վայելեք ձեր կյանքը….. թե չէ էսպես որ շարունակվի՝ տպավորություն է ստեղծվում, որ Էմմիի, Սոնա Շահգելդյանի ու Լիլուի ամուսինները դա միևնույն տղամարդն է, դրա համար էլ բոլորը պահպանում են հարեմի համար 1 օրենքը՝ ՛՛ տղամարդուն քննարկելը կամ նրա մասին այլ կանանց հետ կիսվելը մահացու մեղք է՛՛:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել