Օրենքի տառը և ոգին, ոչ իրավաբանի կարծիք
--------
Հայաստանում օրինքի տառը և ոգին խորքային հակասության մեջ են հայտնվել:
Որքանով ես եմ հասկանում Օրենքի ոգին պայմանավորված է հանրային լեգիտիմության վրա, այսինքն օրինական ընտրությունների հիման վրա ձևավորվում է մի մարմին, որը կոչվում է խորհրդարան, որը և ընդունում է օրենքներ:
Տեղի է ունեցել ապստամբություն ֆորմալ իշխանության դեմ և օրենքի ոգու հիմքը հանդիսացող հանրությունն այն ճանաչել է արդար, անգամ այն փոքրաքանակ անձինք, ովքեր դա համարեցին հանցանք, ստիպված եղան կամ լռել, կամ փոխել իրենց կարծիքը:
Առաջանում է հարց. ով և որ օրենքի հիման վրա է դատելու ապստամբներին:
Սա հռետորական հարց կարող է թվալ, բայց հետագան ցույց կտա, թե հարցը որքանով է հռետորսկան ու որքանով է շատ կոնկրետ պրակտիկ հարց, որը կարող է ազդել դեպքերի ընթացքի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել