Ներպետական յուրաքանրյուր ցնցում, յուրաքանչյուր սուր իրավիճակ ևս մեկ անգամ ընգծում է մեր քաղաքական դաշտի ամլությունը։ Այս օրերին հատկապես շատերը փնտրեցին այն հարյուրավոր քաղաքական գործիչներին և տասնյակ կուսակցություններին, որոնք մշտապես ակտիվ են աթոռի-պաշտոնի-մանտադի առնետավազքում, և իրենց արժանապատիվ կամ բանիմաց քաղաքական ուժ են կարծում։ Սակայն իրավիճակի հանգուցալուծմամբ իրական մտահոգների թիվը կարելի էր հաշվել ընդամենը մի ձեռքի մատների վրա։
Այս լռությունն ուներ մեկ պատճառ։ Եվ այդ պատճառն այն չէր, որ «Սասնա ծռերի» դեպքն աննախադեպ էր, իրավիճակը վտանագվոր էր և հարկավոր էր լռել կամ լավ մտածել ու նոր արտահայտվել, քանի որ բազմիցս են դեպքերը, երբ այդ հարյուրավոր քաղաքական գործիչներն առանց մտածելու անապատասխանտու հայտարարություններ են արել. առանց իրենց խոսքի արժեքն ու հետևանքները գիտակցելու։ Մեր քաղաքական դաշտի մի զգալի մասը պարզապես պատեհապաշտների հավաքածու է, որոնք ձգտում եմ մի կողմից օդի մեջ ինչ-ինչ մեղադրանքներ հնչեցնելով միմյանց նկատմամբ հանրության համակրանքը շահել և միևնույն ժամանակ հարմար առիթ որսալ իրենց պատգամավորկան մանդատ կամ ինչ-որ աթոռ տվողներին հաճոյանալու համար։
Այս մարդկանց եթե կուզեք ՊՊԾ-ի գնդի վրա հարձակումը հետաքրքրում էր այնքանով, որքանով դա կարող էր առնչվել իրենց դիրքի կամ խորհրդարան մտնելու հնարավորությունների հետ։
Բայց այս ամենից զատ կա մի կարևոր պատճառ։ Այս քաղաքական գործիչ ձևացողները շատ լավ գիտեն, որ իրենք ոչինչ են ժողովրդի համար, ոչ հեղինակություն են, ոչ վստայություն են վայելում։ Այս մարդիկ լավ են գիտակցում են սա, բայց ստորաբար շարունակում են քարշ տալ իրենց ներկայությունը քաղաքական դաշտում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել