Ներկայացնում ենք հրաշք դիմակի բաղադրությունը, որից հետո Ձեր մազերը փայլ, փափկություն և որակ ձեռք կբերեն:

  • Ձիթապտղի յուղ՝ 1 ճ.գ.
  • Գերչակի յուղ՝ 1 ճ.գ.
  • Կռատուկի յուղ՝ 1 ճ.գ.
  • Արևածաղկի յուղ՝ 1 ճ.գ.
  • Հեղուկ մեղր՝ 1 ճ.գ.
  • Հեղուկ վիտամին A` 5 կաթիլ
  • Հեղուկ վիտամին E՝ 5 կաթիլ
  • Հեղուկ վիտամին B՝ 5 կաթիլ
  • 1 ձվի դեղնուց

Խառնել, քսել մազերին՝ ողջ երկարությամբ, պահել 1 ժամ և լավ լվանալ շամպունով:

Բոլոր վիտամինները վաճառվում են դեղատներում:

Արդեն առաջին օգտագործումից հետո Ձեր մազերն անճանաչելիորեն կփոխվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել