Կուրծքը մշտապես խնամք է պահանջում: Դեռ վաղ տարիքից անհրաժեշտ է զբաղվել կրծքի խնամքով, որպեսզի այն ժամանակից շուտ չթոռոմի և չթուլանա: Առաջարկվում ենք մի քանի միջոց գեղեցիկ և ձիգ կուրծք ունենալու համար:

    

Ձիգ և գեղեցիկ կուրծք ունենալու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ կայուն քաշ: Դիետաները բացասաբար են անդրադառնում կրծքերի վրա և բավականին երիտասարդ տարիքում դուք կարող եք կորցնել ձեր կրծքերի էլաստիկությունը: Դրանք վատ են անդրադառնում ոչ միայն մարդու առողջության, այլ նաև կրծքերի ձևափոխման վրա: Քաշի անկանոն ավելացման և նվազման դեպքում մաշկը թուլանում է և պարզապես չի հասցնում հավաքվել:

Մյուս կարևոր պայմանը կրծքկալի ընտրությունն է: Կրծքերի կախվածությունից խուսափելու համար մարզումների ժամանակ պետք է հրաժարվել սպորտային կրծկալներից: Կրծկալ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ այն ոչ միայն չսեղմի, այլև մեծ չլինի: Երկու դեպքում էլ դա վատ է անդրադառնում կրծքի վրա:

Կրծքի ճիշտ ձևի պահպանման համար կարևոր է ճիշտ կեցվածքի ընտրությունը: Դա ոչ միայն թույլ է տալիս ինքնավստահ ու գեղեցիկ տեսք ունենալ, այլև պահպանում է կրծքերի բարձր ու գեղեցիկ տեսքը: Քայլելիս կարևոր է ուղղել մեջքը, ուսերը ետ գցել և գլուխը բարձր պահել :

Կրծքի լավ տեսքի պահպանման համար լավագույն միջոց են ֆիզիկական վարժությունները հատկապես կրծքագոտու մկանների զարգացման համար: Կատարեք հրումներ գետնի կամ պատի վրա:

Բարձր և ձիգ կուրծքը պահպանելու համար խորհուրդ է տրվում կատարել ուժային վարժություններ: Նմանատիպ վարժությունների համար անհրաժեշտ են տարբեր չափերի գանտելներ՝ 0.5-2.5 կգ: Վերցնում եք գանտելները, ձեռքերն իջեցնում եք, բարձրացնում, ապա տարածում կողքեր:

Խորհուրդ է տրվում հրաժարվել նաև ծխելու սովորությունից: Դրանից կրծքի վրա առաջանում են կնճիռներ, այն չորանում է, իսկ գույնը դառնում՝ դեղնավուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել