Հետայսու իշխանությունների, ընդդիմության, հոգևոր, հասարակական կառույցների, ինչու ոչ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուրը պատասխանատվության իր ծավալով. գործունեության առանցքում, պետք է լինի մեր պետության զարգացումը, հզորացումն՝ օրենքի և սահմանադրության շրջանակներում, անձնվեր ու քրտնաջան աշխատանքի միջոցով, մեր հասարակության շրջանում ատելության ու թշնամանքի բացառումը, սիրո, երկխոսության, փոխըմբռնման մթնոլորտի վերականգնումն ու ամրապնդումը և «փոխադարձ», «հանուն մեկմեկու» բովանդակությամբ այլ ձևակերպումների առարկայացումը. հասկանում եմ՝ շատերի համար զավեշտալի և անիրականանանլի բան եմ գրում, բայց սա է կուտակված խնդիրների լուծման առանցքը, մեզ շրջապատող միջավայրի առողջացման միակ դեղատոմսը:

Այն իրողությունը, որ մեր պետության մեջ մեր հասարակության մի ստվար հատված հերոսացնում է զենքի միջոցով կուտակված հիմնախնդիրների հանգուցալուծման դիմող անձանց, սեփական խնդիրների կարգավորման ամենադյուրին ճանապարհ է համարում զինված խմբի պայքարին աջակցելու ուղին, սա արդեն լրջագույն ախտորոշում է, սա է ցուցիչը մեր պետության ու հասարակության անառողջ վիճակի, որի անհապաղ բուժումն արդեն երեկվա հրամայականն է: Այս կործանարար հիվանդության բուժումը միակ ռազմավարություն ունի՝ սկսել հիմքերից, բանական հերթականությամբ հեռացնել պետություն կոչված օրգանիզիմի բոլոր անառողջ օրգաններն, անգամ բջիջները...

Իսկ մեր գործողությունների արդյունավետության, պետության, հասարկության առողջացման յուրահատուկ ցուցիչ պետք է լինի առաջացած որևէ ֆորսմաժորային իրավիճակի՝ նախ և առաջ ադեկվատ, և օբյեկտիվ գնահատումը բոլորիս կողմից, և հետո միայն, ի շահ Հայաստանի, հանգուցալուծման ուղիների որոնումն՝ արդեն իրավասու պատասխանատուների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել