1. Անանաս և ալոէ վերա: Անանասը հարուստ է հակաօքսիդանտներով, և եթե այն խառնեք ալոէ վերայի հետ, ապա կարող եք ստանալ հիանալի միջոց՝ օրգանիզմը մաքրելու, դետոքսիկացիայի համար: Այս խառնուրդը կօգնի ձեր նյութափոխանակությանը, օրգանիզմից դուրս կհանի տոքսինները և ավելորդ ճարպերը:

2. Կանաչ կոկտեյլ: Հենց այսպիսի ըմպելիքներն ամենաօգտակարն են և ավելի արագ են այրում կալորիաներն ու ճարպերը: Բացի դրանից, դրանք շատ համեղ են: Այդ կոկտեյլը պետք է պատրաստված լինի մաղադանոսից, կիտրոնից, նեխուրից, սպանախից, իմբիրից, վարունգից և խնձորից:

3. Գրեյպֆրուտ: Այս միրգը հաճախ է մաս կազմում ճարպերն այրող դիետայի: Այն հարուստ է օգտակար նյութերով, վիտամիններով, հակաօքսիդանտներով և շատ քիչ կալորիաներ է պարունակում: Ինչպես մյուս ցիտրուսային մրգերը, այն օգնում է բնական ճանապարհով նվազեցնել արյան մեջ խոլեստերինի քանակը, լավացնում է աղիների և երիկամների աշխատանքը, օրգանիզմից հանում է տոքսինները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել