Եղիշե Պետրոսյանի հետ պատիվ եմ ունեցել ծանոթանալու 16 տարի առաջ: Այս տարիների ընթացքում նրա հետ նաև բնագավառային համագործակցության փորձ էլ ունեմ: Համագործակցում էինք Աուդիոգրքերի պրոեկտի շրջանակում: Ի դեպ, հետաքրքիր զուգատիպությամբ Եղիշե Պետրոսյանի ստուդիայում ձայնագրեցինք նաև ՛՛Սասնա Ծռեր՛՛ էպոսը Գուժ Մանուկյանի հնչունավորմամբ: Այդ համագործակցության ընթացքում համոզվել եմ, որ Եղիշե Պետրոսյանը բացառիկ ազնվության և պարկեշտության տեր մարդ է և հեռու քաղաքականությունից:
Գրառումս խնդրում եմ չքննադատել իրավական տեսանկյունից: Եղիշե Պետրոսյանին ցանկանում եմ շատ շուտ տեսնել ազատության մեջ: Խնդրում եմ հասկանալ, որ նա էմոցիոնալ արվեստագետ է:

Անփոփոխ մնաց միայն մի բան,
Երբ բոլորը թռնելով անցան:
Այդ քամուց անմիտ փոշի և աղմուկ ելավ:

՛՛Կյանքը թող շարունակվի՛՛ Եղիշե Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել