1.Ղեկավար: Մարդ, ով կոչված է կազմակերպել և ղեկավարել: Այս մարդիկ սովորաբար հռետորական  շնորհ ունեն և տիրապետում են առաջնորդի բոլոր հատկանիշներին: Շատ լավ հարմարվում են հասարակական միջավայրում: Սակայն այս բոլոր հատնակիշներն ի հայտ են գալիս միայն այն դեպքում, եթե մարդու մոտ կա մտավոր ու ինտելեկտուալ բարձր մակարդակ: հակառակ դեպքում այս ամենն ուղղակի աննկատ է մնում:

2.Պարտաճանաչ կատարող: Չնայած ունի ղեկավարի բոլոր հատկանիշները, բայց որոշում կայացնելու կարևոր պահին տատանվում է: Այսպիսի մարդիկ առանձնանում են բարձր պրոֆեսիոնալիզմով ու պարտաճանաչությամբ: Արդարության կողմնակից են ու շատ ավելի պահանջներ ունեն շրջապատի, քան սեփական անձի նկատմամբ: Այս խմբի մարդիկ հակված են նյարդային հիվանդությունների, ինչը լարվածության հետևանք է:

3.Կասկածամիտ: Սովորաբար այս մարդիկ տաղանդավոր են և բազմակողմանի զարգացած: Նմանների համար ձանձրալի է մեկ մասնագիտությամբ սահմանափակվելը: Այս մարդիկ հաճախ տարբեր հոբբիներ են ունենում: Թափթփվածությունն ու փնթիությունն այս մարդկանց համար անտանելի է ու հենց այդ պատճառով էլ շրջապատի հետ հաճախ են կոնֆլիկտներ ունենում: Մարդկանց այս խումբը շատ նրբազգաց է ու հաճախ է զգում մտերիմների քաջալերման կարիքը:

4.Գիտնական: Այս խմբի մարդիկ կարողանում են շատ արագ կտրվել իրականությունից, ունեն վերլուծելու բացառիկ տաղանդ և կարողանում են ռացիոնալ մեկնաբանել ցանկացած իրավիճակ: Ունեն մտավոր բարձր ունակություններ և հավասարակշռված են հոգեպես:

5.Ինտուիցիայով առաջնորդվող:  Այս խմբի մարդիկ շատ հաճախ առանձնանում են բարձ զգայունությամբ ու որպես հետևանք՝ էմոցիոնալ գերհոգնածությամբ: Ունեն ստեղծագործելու ձիրք և հրաշալի երևակայություն: Այս մարդիկ սիրում են նորարարություններ:  Ալտրուիստներ են, սիրում են ուրիշների համար հոգ տանել, ազատասեր են և տանել չեն կարողանում սեփական ազատության ցանկացած սահմանափակում: Այս մարդիկ առաջնորդվում են սեփական կանոններով:  Ինքնատիրապետումը նրանց ամենակարևոր հատկանիշներից է:

6.Ստեղծող և արարող: Այս խմբի մարդիկ ստեղծագործում են՝ կլինի դա նկարչություն, ռոբոտաշինություն կամ դիզայներություն: Ինքնավերահսկողությունը նրանց հիմնական հատկանիշն է: Առանձնանում են  զգացմունքայնությամբ և հաճախ դառնում են սեփական հանճարեղ մտքերի գերին:  

7.Զգացմունքային: Այս մարդիկ առանձնանում են նրանով, որ չափից շատ են ապրումակցում  շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին:  Այսպիսի մարդիկ կարող են շատ ծանր տանել անգամ գեղարվեստական ֆիլմի  դրամատիկ իրադարձությունները, կարող են դեպրեսիայի մեջ ընկնել նույնիսկ համընդհանուր ինչ-որ իրադարձության հետ կապված, որը շրջապատի մարդիկ տանում են շատ ավելի թեթև ու մակերեսային:  Նրանք հոգատար են շրջապատի մարդկանց նկատմամբ ու կարող են անմնացորդ նվիրել իրենց ժամանակն ու  էներգիան՝  կողքինին ծանր հոգեբանական վիճակից հանելու համար: Արդյունքում այսպիսի մարդիկ այնքան են հոգնում, որ սեփական խնդրների համար այլևս էներգիա և ուժ չեն ունենում ու նրանք ուղղակի պոռթկում են:

8.Շրջապատի մարդկանց հանդեպ անտարբեր ու անզգամ: Նրանք կամ ընդհանրապես չեն նկատում ուրիշների ապրումները, կամ էլ անտարբերությամբ են նայում դրան: Եթե այս մարդիկ ղեկավար պաշտոն են ունենում, ապա նրանք ստիպում են իրենց ենթականերին անել այնպես, ինչպես որ իրենք են ճիշտ համարում (չնայած, որ իրականում իրենք սխալվում են): Այս խմբի մարդիկ հաճախ անգութ են, սառնարյուն ու էմոցիաներից զուրկ: Սիրում են մեկուսանալ ու սեփական խնդիրների հետ մենակ մնալ:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել