Իշխանությունները մոտակա ամիսներին կփորձեն կոսմետիկ զիջումների գնալ՝ փորձելով մեղմել կուտակված ցասումը։ Թերևս որպես միջոց կընտրվի «Սասնա Ծռեր» խմբի անդամների հանդեպ առավելագույնս թափանցիկ ու արդար դատավարությունը, ու չեմ զարմանա՝ նաև համաներումը։
Այս ընթացքում փորձ կարվի լղոզելու ոստիկանական ուժերի հանցագործությունները (հատկապես՝ հուլիսի 29-ին)՝ դա մղելով երկրորդ պլան։ Մեր պետականության ու հասարակության հասունության աստիճանը կչափվի հենց մոտակա ամիսներին։ Հուլիսի 29-ի գործով պատշաճ քննության չանցկացումը հերթական ծանր հարվածը կլինի մեր վտիտ իշխանական համակարգին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել