Էս հեղափոխական էյֆորիայի շորշոփը դեռ մի որոշ ժամանակ էլ կման՝ մի քանի օր ու դեռ վաղ է խոսել վերջնարդյունքների մասին, առավել ևս, որ աբսուրդի այս թատրոնը դեռ նոր է սկսվում։ Այս պահի դրությամբ, ես միայն երկու արդեն կայացած արդյունք կարձանագրեի։

Սասնա Ծռերի գործողության արդյուքնում

1․ Հասարակությունը պառակտվեց ու պառակտվեց բավականին վտանգավոր ձևով, երբ անտագոնիստներ դարձան ոչ թե հասարակության ինչ-որ մի շերտն ու իշխանական համակարգը, այլ հասարակության տարբեր շերտեր՝ իրար հետ և պետական համարգի հետ։

2․ Կոտրվեց շատ կարևոր մի տաբու․ համենայն դեպս ոչ բոլորի մոտ է հիմա զենքով քաղաքական հարց լուծելու, մարդ սպանելու, պատանդ վերցնելու խնդիրը ընկալվում՝ որպես անթույլատրելի ինչ-որ բան, եթե այն նպատակը, հանուն որի դա արվում է «արդար է» ու «ժողովրդի համար է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել