Էս մի մարտահրավերն էլ «անցանք»: Անցանք պարտությամբ, քանզի այս պարագայում չէր էլ կարող հաղթանակ լինել: Ո՞վ ու՞մ պետք է հաղթեր...

Արվելիք հետևությունները դժվար «ապրիլյան հետևություններից» շատ տարբերվեն: Հասել ենք վտանգավոր մի սահմանագծի, ուր ավելի շատ կորցնում ենք, քան ձեռք բերում, պահպանում:

Մի իրավիճակ է ստեղծվել, երբ բոլորի համար ամեն բան պարզ է ու հստակ, պարզ են պատճառները, հիմքերը, հրապարակային ու ոչ հրապարակային հայտարարությունները, կոչերը, դրանց նպատակները, նախաձեռնվելիք քայլերի տրամաբանությունն ու ակնհայտ նաև այն, որ այդ վաղուց հասունացած փոփոխությունների համար մեծագույն ու վտանգավոր խիզախություն է անհրաժեշտ...

Սպասենք հաջորդ մարտահրավերին....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել