Թուրքիայի Սևծովյան Օրդու և հարավ-արևելյան Հաքքարի նահանգներում հուլիսի 31-ին չորս թուրք զինվոր է զոհվել , իսկ ութը վիրավորվել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ բախումների ժամանակ:
Օրդու նահանգում , Թոփչամ անտառածածկ վայրում, որտեղ թուրք զինվորներն իրականացնելիս են եղել PKK-ի զինյալների որոնողական աշխատանքներ , PKK- ի զինյալները կրակ են բացել զինվորների վրա:
Ըստ նախնական տվյալների, երեք զինծառայող զոհվել է, իսկ երկուսը վիրավորվել են:
Օրդուի նահանգապետ Իրֆան Բալքանօղլուն հայտարարել է, որ շարունակվում է PKK-ի զինյալների որոնողական և հայտնաբերման աշխատանքները: Նա նահանգի բնակչությոնաը կոչ է արել լինել զգոն, զերծ մնալ անտառային գոտիներ այցելելուց:
Հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի բնակավայրում զոհվել է թուրքական բանակի մեկ զինվոր, իսկ վեցը ստացել են ծանր վիրավորում:
Թուրքական բանակը Հաքքարիում օդ է բարձրացրել ռազմական ,,Cobra,, ուղղաթիռները, որոնցով կրակի տակ են վերցրել PKK-ի ենթադրյալ թաքստոցները Շափաթան լեռնային շրջանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել