Իհարկե բրիտանական հանրագիտարանն ու միջազգային կառույցների բանձևերը հղելով կարող ենք ֆորմալ առումով ահաբեկչություն անվանել կատարվածը։ Սակայն չի կարելի տեղի ունեցածը անցկացնել միայն այդ սահմանումների պրիզմայով՝ առանց մեդալի երկրորդ կողմը տեսելու։
Չնայած ՊՊԾ-ն գրաված զինյալները հստակորեն չձևակերպեցին իրենց պահանջներն առ իշխանություններ, սակայն բոլորիս էր պարզ, թե ինչ են նրանք ցանկանում։
1.Հարկադրել իշխանություններին վերջ տալ պետականությունը կործանող քաղաքականությանը։
Խստորեն կասկածում եմ, և գրեթե վստահ եմ, որ այս իշխանություններին նույնիսկ զինված հարձակումներով չես ստիպի վերջ տալ կոռուպցիային, վերացնել քրեօլիգարխիկ համակարգը, քանի որ դա այս իշխանության էությունն է, որը ոչ ոք և երբեք չի կարողանալու փոխել։ Ուստի «Սասնա ծռերի» այս մի չձևակերպված պահանջը, մոտ ապագայում գոնե, եթե իհարկե սա չվերաճի համազգային շարժման, իրականություն չի դառնա, և բարեփոխումների սպասելը միամտություն է։
2. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի շուրջ ստեղծված նոր իրադրությունը, ամբողջ հասարակության, և իհարկե նաև «Սասնա ծռերի» մտահոգության առարկան է, և վստահաբար կարող եմ ասել, նաև ՊՊԾ գնդի վրա հարձակման հիմնական դրդապատճառներից էր։ Բանակցային գործընթացի նախկին ոչ հայանպաստ փաստաթղթերը, քառօրյա պատերազմից հետո հանրության համար այդպես էլ մութ և կասկածելի մնացած «լավրովի լիստը», որը շատ հավանական է հենց հողեր հանձնելուն էլ վերաբերվում է, այս հարձակաման նախադրյալներից էին անկասկած (սրամ մասին ՀԽ-ի անդամները նույնիսկ բացեիբաց հայտարարել են)։ Եվ եթե մեր իշխանությունները փոքր-ինչ խելամիտ գտնվեն՝ հանուն սեփական դիրքերի անսասանության, իսկ հետո նաև հանուն հայոց պետականության (քանի որ մեր իշխանության համար առաջինն ավելի կարևոր է , քան երկրորդը) կարող են այս իրադարձությունները հաջողությամբ ծառայեցնել հողային զիջումներից կտրականապես հրաժարվելու պնդմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել