Եթե ապրիլյան պատերազմական գործողությունները ցույց տվեցին հայկական պաշտպանական գերատեսչություններում առկա թերացումներն, ապա ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող վերջին զարգացումները վեր հանեցին ՀՀ ոստիկանությունում, անվտանգային ծառայություններում առկա խնդիրները:

Կասկածից վեր է, որ բազմաբնույթ խնդիրներ առկա են նաև ՀՀ պետական կառավարման համակարգի բազմաթիվ այլ օղակներում: Այս համատեքստում, եթե վերոնշյալ ուժային կառույցների համար ակամա քննության իրավիճակ ստեղծվեց, ապա մյուս պետական կառույցների պատասխանատուները, եթե ունեն բավարար չափով խոհեմություն, կոմպետենտություն ու հեռատեսություն, ապա առանց վարանելու պետք է դասեր քաղեն այլոց փորձից ու սխալներից և օր առաջ ձեռնամուխ լինեն սեփական պատասխանատվության ներքո գտնվող ոլորտների հիմնովին բարեփոխման գործընթացին՝ կառավարման արդյունավետության բարձրացմանը, կադրային կազմի վերանայմանը՝ մեր պետության ընթացքը և հասարակության կյանքի որակը հնարավորինս բարելավելու համար...

Սա լրջագույն խնդիր է, որի լուծման անհրաժեշտությունը պետք է գիտակցվեր եթե ոչ ապրիլից, ապա գոնե երեկվանից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել