New York Post պարբերականը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կնոջ բաց լուսանկարներն է հրապարակել: 

«Մենք երբեք այսպիսի պոտենցիալ առաջին տիկին չենք տեսել»,- գրել է պարբերականը: Լուսանկարները 1995 թվականին արվել են ֆրանսիական Max ամսագրի համար, որը փակվել է 2006 թվականին: Լրագրողների հավաստմամբ՝ որոշ լուսանկարներ երբեք չեն հրապարակվել, խմբագրությունը դրանք ստացել է բացառիկ իրավունքով:

Հոդվածի համաձայն՝ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր կինն օրինակելի առաջին տիկին կլինի, եւ ահա դրա ապացույցը:

Լուսանկարների հեղինակը ֆրանսիացի լուսանկարիչ Ալե դե Բասվիլն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել