Շոտլանդիայի Բիգգար քաղաքից ամուսիններ Էնգուս և Անժելա Բրաունները, հին աթոռի մեջ 5 հազար ֆունտ արժողությամբ ադամանդներով պատված զարդ է գտել: 

Այս աթոռը նրանք շուրջ 10 տարի առաջ ձեռք էին բերել աճուրդից: Բայց այն ժամանակ չէին կարողացել վերանորոգել, և աթոռը խորդանոց էր հայտնվել։

6 տարի անց միայն նրանք որոշեցին երեսպատել աթոռը: Որոշ ժամանակ անց ամուսնության տարեդարձի առիթով Էնգուսը կնոջը՝ Անժելային, ադամանդե մատանի է նվիրել, հետո՝ Սուրբ Վալենտինի օրը, ադամանդե ականջօղեր, իսկ Զատկին՝ թանկարժեք քարերով մեկ այլ զարդ:

Այս գանձերը, ամենայն հավանականությամբ, աթոռի մեջ թաքցրել են նախկին տերերը, իսկ Էնգուսը դրանք հայտնաբերել է աթոռը նորոգելիս: Պարզվել է, որ զարդերից մեկը պատրաստվել է 1890 թ–ին, իսկ մյուսը` 1900–ին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել