Թուրքիյաի նախագահ Ռ.Էրդողանը հուլիսի 16-ին երկրի մի շարք զինվորականների կողմից կազմակերպված չհաջողված պետական հեղաշրջումից հետո ընկել է շատ ծանր հոգեկան տվայտանքների մեջ։ Համոզված եմ, որ Էրդողանի մոտ պարոնոիդալ շիզոֆրենիայի նշյուլներ են ի հայտ եկել։ Հաշվեհարդար տեսնելով զինվորականների, ոստիկանների, կրթության ոլորտի աշխատողների և պետական ծառայողների նկատմամբ, որոնց միայն կասկածելով Էրդողանի մանկլավիկներն իրավունք են ստացել ձերբակալել, հիմա էլ հերթը հասել է սպորտին։ Ըստ էրդողանի, չհաջողված պետական հեղաշրջման կազմակերպիչների մեջ են նաև մարզական ոլորտի ներկայացուցիչները։ Այսպես, ըստ թուրքական ԶԼՄ-ների, այսօր ամբողջությամբ հրաժարական է տվել Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրնների խորհրդի ողջ կազմը։ Ֆեդերացիայի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ այդ քայլին տնօրենները գնացել են այն բանից հետո, երբ թուրք իրավապահները պահանջել են իրենց տրամադրել ԹՖՖ-ի աշխատակիցների ամբողջական տվյալները։ Շուտով Էրդողանը կանցնի թեթև ատլետներին, լողորդներին, ըմբիշներին, ծանրամարտիկների ևս։ Զարմանալի է, որ «հեղաշրջումներ» վերապրած մյուս բռնապատերի պես Էրդողանը դեռ բժիշկներին չի հետապնդում։ Դեռ ժամանակ ունի։ Երևի շուտով նրանց հերթն էլ հասնի։
Հիշեցնեմ, որ տապալված պետական հեղաշրջումից հետո ձերբակալվածների թիվը Թուրքիայում անցնում է 18 հազարը, իսկ գործից ազատվածներինը՝ 100 հազարը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել