Երբ այս ամենն ավարտվի, մարդիկ պետք է ըստ արժավանավույնս գնահատեն այն տիտանական աշխատանքը, որն իրականացրեց ու իրականացնում է ԱԱԾ-ն։ Իմ կարծիքով, միակ պատճառը, որ մինչև հիմա մեծ արյուն չի հեղվել ու խնդիրը անկառավարելի չի դարձել, դա ԱԱԾ-ի դրսևորած պրոֆեսիոնալիզմի, սառնասրտության ու․․․ հումանիստության հետևանք է։ Մի տեսակ գրեթե չի խոսվում ԱԱԾ-ի գործողությունների մասին, բայց դա նորմալ է ու հերթական անգամ վկայում է ԱԱԾ-ի պրոֆեսիոնալիզմի մասին, որի սուրբ օրենքներից է այն, որ նրանց աշխատանքը չպետք է երևա ու ակնհայտ լինի։ Պետք է ակնհայտ լինեն միայն դրա արդյունքները։

Իսկ արդյունքները հետևյալն էն․

- Առ այսօր չեն եղել զոհեր իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում։

- Առ այսօր արվել է ամենը՝ անգամ զինված խմբի անդամների կյանքը չվտանգելու համար, ինչը ակներև է նրանից, որ մինչև երեկվա վերջնագիրը փորձում էին կրակել միայն ոտքերին, ինչը շատ ավելի բարդ է, քան պարզապես ոչնչացնելը։

- Առ այսօր չի եղել գրոհ, թեև առնվազն 3 անգամ այդ գրոհը կարող էր լինել ու միանգամայն ռացիոնալ կլիներ․ երբ նոր էին գրավել ՊՊԾ գունդը, երբ ազատեցին Օսիպյանենց, երբ ամսի 27-ի գիշերը եղավ ներթափանցման փորձ։ Հիմա էլ 4-րդ իրավիճակն է, երբ ակրող են գրոհի գնալ ու վերցնել ՊՊԾ-ն, բայց դեռ չեն անում։

Առավել քան վստահ եմ, որ ուժային օղակներում կան տաք գլուխներ, ովքեր հենց այս ամենի հակառակ սցենար են պահանջել։ Ամենուրեք կան այդպիսի տաք գլուխներ, բայց ակնհայտորեն եղել է հակառակ ազդեցություն ու այդ հակատռակ ազդեցությունը եղել է ԱԱԾ կողմից, որը չի տրվել էմոցիաներին ու չոր-պրագմատիկ հաշվարկներին և մինչև վերջ գնացել է զոհերի մինիմիզացման ճանապարհով։

Մնում է հավելել, որ ես եմ հիշում նման մի դեպք նորագույն պատմությունում, երբ նման իրավիճակը այսքան ձգձգվեր ուգրոհի ռեալ հնարավորությունները չօգտագործվեին իրավապահների կողմից։ Ու անձամբ ես հակված եմ սա մեկնաբանել ոչ թե անվճռականությամբ, այլ հենց քաղաքակիրթ ու մարդասիրական մղումներով և սեփական պրոֆեսիոնալիզմի նկատմամբ ունեցած վստահությունով։

Հիմա ինձ հետ շատերը հավանաբար չեն համաձայնվի, բայց ժամանական ամեն ինչ իր տեղերով կբաշխվի։ Ես շնորհակալ եմ ԱԱԾ-ին, որ չտրվեց զանգվածային այս խելահեղության հոսքին և մնաց իր տեղում ու իր դերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել