Ժառանգությունն անուղղակի աջակցում է ապստամբներին

Երևան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել: Մասնավորապես նշվում է, որ կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը առ այն, որ միայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններով է հնարավոր իրավիճակը հիմնովին շտկել. «Կոչ ենք անում Հայաստանի առողջ քաղաքական եւ հասարակական բոլոր միավորներին միասնությամբ եւ համախմբմամբ դուրս գալ ստեղծված վտանգավոր իրավիճակից»:

Հայտարարությունից երևւում է, որ ըստ էության Ժառանգությունն այս պահին միակ ուժն է, որ չնայած անուղղակի, սակայն աջակցում է զինված ապստամբության միջոցով իշխանափոխությանը: Այնուամենանիվ, սա նոր հայտնագործություն չէր, քանի որ Ժառանգությունը վերջին շրջանում ակտիվ համագործակցության մեջ էր Ժիրայր Սեֆիլյանի և նրա կողմնակիցների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել