Հիմնավոր կասկածներ ունեմ, որ Վարուժան Ավետիսյանը բավականին հազվագյուտ հոգեկան շեղում ունի՝ պաթոլոգիական սուտասան է։ Այս մարդը հաջողացրեց 2 շաբաթում այնքան ստեր ասել, որոնք իրենց ողջ հրապարակային գործունեության ընթացքում չեն հասցնի ասել։

Որի՞ց սկսզեմ ու որով ավարտեմ։ Էս վերջին սուտը նոր է ասել։ Ասում է, որ ոստիկանին երեկ իրենք չեն սպանել, այլ ոստիկանությունը։ Ընդ որում, ասում է «իրենց արձակած խառը դիպուկահար կրակից և գուցե՝ պատահաբար»։ Մի կողմն դնենք այն, ո ր դիպուկահար կրակը հենց դրա համար էլ կոչվում է դիպուկահար կրակ, որովհետև «խառը ու անկանոն» չի լինում, իսկ օպտիկական նշանոցով նայելով դժվար է շփոթել ահաբեկչին՝ ոստիկանից։ ՀԱրցը այն է, որ գողին ձեռքից են բռնել ու արդեն տեսել ենք ինչպես կրակի կետը, այնպես էլ հավանական մարդասպանին։

Այնպես որմ արդեն չեմ զարմանում։ Ռուսական Ալֆային գազային գրոհից, իրենց միացած զորամասերից, կամավոր պատանդ հանձնված բժիշկներից պատմող մարդը հաստատ խղճի ոչ մի խայթ չի զգա այս մի սուտն էլ բարբաջելիս։ Պարզապես պետք է հասկանալ, որ նա կամ պաթոլոգիական սուտասան է, կամ բարոյական ոչ մի սանդղակ չունեցող մեկը, ով թքած ունի ճշմարտության վրա է, մարդկանց ապրումների վրա էլ, մարդկային կյանքի վրա էլ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել