Սեֆիլյանի բանդան ապացուցեց հերթական անգամ, որ իրենք պարզապես ահաբեկիչներ ու սառնասիրտ մարդասպաններ են։ Գիտեմ, որ վրաս եք հարձակվելու այս տողերի համար, բայց ինձ համար նրանց հերոսականությունը մահացել էր դեռ գնդապետ Վանոյանի սպանության դրվագում, սխալվելուս հույսը վերջնականապես վերացել էր բժիշկներին պատանդ վերցնելու դրվագով, իսկ այս դրվագից հետո ես գտնում եմ, որ ուժայինները իրավունք ունել սատկացնել բոլոր այն զինյալներին, ում ձեռքը դիպուկահար հրացան կտեսնեն։ Ու էլ ոչ մի ոտքերից կրակել։

Սպանեցին 30 տարեկան տղայի։ Հիմա զոմբիները արդեն հայտարարում են, որ դա իրենց սիրելի հերոսների արածը չի, բայց զոմբիները հենց դրա համար էլ զոմբի են կոչվում, որ ի սպառ զուրկ են ուղեղով մտածելու ունակությունից և հակված են անվերջ սրբացնելու և արդարացնելու իրենց կեղծ կուռքերին։

Զայրանում եմ ուժայինների վրա, որ այսքան հապաղում են, պետք է վերջ դնել այս ֆարսին, թե չէ շարունակելու ենք արյունահոսել, իսկ ատելությունը միայն խորանալու է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել