ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կնկարահանվի «Օրենք և կարգապահություն. հատուկ կորպուս» սերիալի դրվագներից մեկում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նկարահանումները կկատարվեն Նյու Յորքում հուլիսի 29-ին։

Ինչպես հայտնել են Սպիտակ տանը, Բայդենի հայտնվելը սերիալում նվիրված կլինի կանանց նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարին։ Փոխնախագահը մեծ ուշադրություն է դարձնում այդ հարցին։ Նա բազմիցս համագործակցել է «Օրենք և կարգապահության» աստղ Մարիշկա Հարգիթեյի հետ միջոցառումներում, որոնք ուշադրություն են հրավիրում այդ խնդրի վրա։

«Օսկար» մրցանակաբաշխությանը հենց Բայդենն է հայտարարել Լեդի Գագայի անունը, որտեղ Գագան հանդես է եկել Til It Happens to You երգով։ Այդ ստեղծագործությունը «Որսի գոտի» վավերագրական ֆիլմից է, որը պատմում է ամերիկյան համալսարաններում բռնաբարության դեպքերի մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են դրանք թաքցվում և ինչ հետևանքներ են ունենում ուսանողների և նրանց ընտանիքների վրա։

Թե երբ Բայդենի մասնակցությամբ սերիան կբարձրանա NBC-ի եթեր, չի հստակեցվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել