Քանի որ մի խումբ իբր "դուխով դեմքեր" առաջին օրվանից առ այսօր շարունակում են միայն բոլորին քլնգել ու այդ ձևով ինքնահաստատվել` միակ ճիշտ ընդդիմադիրի պատվանդան մագլցելով, պարտքս եմ համարում այս գրառմամբ պատմել մարտի 1-ին քաղած իմ դասը...

Ես այդ օրերին եղել եմ ոչ միայն բարիկադներում, այլ նաև հետո արտասահմանցի իրավաբանների հետ հանդիպումներ եմ ունեցել զոհերի հարազատների և բանտերում փակվածների հետ: Ուստի շատ լավ գիտեմ, թե ինչ տեխնոլոգիաներ են կիրառվում օրենքի շրջանակներում պայքարող ժողովրդի հուժկու ալիքը կոտրելու համար ու ով է վերջում դառնում քավության նոխազ...

Տեսնելով մեծ բազմություն, որը միջազգային հանրության առաջ օրենքի մեջ է և դրանով անխոցելի, գործի են դնում սադրիչներին ... Սրանք ջարդուփշուր անելու կոչեր են անում ու մեղադրում նրանց, որոնք դեմ են այդ ճանապարհին:

Թե ինչ եղավ Մարտի 1-ին, գիտենք բոլորս... Բայց քչերը գիտեն այն` բոլորին անծանոթ քաղաքացիների ճակատագիրը, որոնք բանտեր նետվեցին, անտեր մնացին ... Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ընդդիմությունը գլխատված է լինում, բանտերը լցված..

Մարտի 1-ին իշխանությունները ստեղծեցին բոլոր նախապայմանները, այդ թվում արյուն թափելով, որ արտակարգ դրություն հայտարարեն և վերացնեն պայքարի ծիլերը:

Այսպես, Ֆրանսիայում բնակվող ինչ-որ Պողոս Առաքյալ (ում ականջին իբր հրեշտակներ են փսփսում) ներկայացողի արյան կոչերը տարածողները, մարտի 1-ին խանութ թալանելու կոչ անող` իշխանությունների ներդրված սադրիչներից ոչնչով չեն տարբերվում: Ի դեպ, ծանոթ է այդ ձեռագիրը ... Արյամբ ժողովրդի հախից գալու ձեռագիրը...

Նշեմ նաև, որ այդ "դուխովներից" որևէ մեկը անձնական ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ չի վերցնում իր վրա, չի փորձում առաջնորդել` հստակ կոչ անելով "ժողովուրդ, սա է ճիշտ ձևը, եկեք իմ հետևից": Չէ, դա վտանգավոր է, հո հարիֆ չեն?))) Շատ ավելի հեշտ է շիրա տալ կողքից ու "փչացնել" բոլոր նրանց, որոնք պատասխանատվություն են վերցրել ժողովրդի ու իշխանության առաջ և վաղը հենց նրանց կարող են դատել ու բանտերը լցնել, ինչպես անում են Ալեք Ենիգոմշյանին, Լևոն Բարսեղյանին...

Եվ վերջում, որպեսզի նշվածներիս պես մերկապարանոց կեղտ բռնող չլինեմ, կրկնում եմ առաջին օրվանից կարմիր թելով բոլոր գրառումներումս անցնող հիմնական գաղափարը` ԱՅՍ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ ԲԱԽՄԱՆ ՉՊԻՏԻ ԳՆԱՆՔ: ՄԵՐ ՈՒԺԸ ԽԱՂԱՂ, ԲԱՅՑ ՄԵԾ ԹՎՈՎ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆՆ Է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել