----------------------Երեկոյան միջադեպը------------------------Այսօր երեկոյան մոտավորապես ժամը 20:45-ի սահմաններում, օպերայի մոտ, Մաշտոցի պողոտայում մի խումբ մարդիկ էին հավաքված:
Հետաքրքրեց ու ես մոտեցա:Դուք չգիտեք թե ին՞չ էր կատարվում:
Երկու քաղաքացիական հագուստով մոտ 30-32տարեկան թափթփուկներ 2-անչափահաս 14 տարեկան տղաների բռնել էին և ստիպողաբար ուզում էին մի հատ օփել մակնիշի մեքենայով տանել:
Էն որ ասում են արյունը գլխիս խփեց.....
Իմ այն հարցին թե ո՞վ եք Դուք և ինչու եք անչափահասին անօրենք,առանց ծնողի ներկայության երեխային բռնել և ուզում եք բերման ենթարկել, նա պատասխանեց
-Տո դու ով ես, որ ինձի հարց ես տալիս:
-Ես ՀՀ քաղաքացի եմ...
-Էտի հլա քիչ աաաա...
-Քիչն հետո կերևա.....
Ես արհամարհելով շարունակում եմ վեճս, ինքը գոռում է վրաս, ես իրա վրա.............ու.....միանալով այնտեղ հավաքված մարդկանց ու պահանջում ենք որ ներկայանա էդ թափթփուկը:
-Տո դու ով ես, որ ներկայանամ
-իմ հետ դու ով չխոսեք..ներկայացեք և վերջ ..ու զուգահետ խոսում եմ էդ երեխաների հետ..ու հաջողացնում եմ, զանգում մայրիկին:Դե պարզ է արդեն, մայրն էն կողմից մի ողբ, լաց, գոռում, գոչում....
-Ինչու են Ձեզ բռնել, երեխեք ջան
-Տյոտյա մենք սիգարետ էինք ծխում, մոտեցան մեզ թե ինչի եք ծխում, մենք էլ թե հավես ա....ու մեզ քարշ տալով բերեցին իրենց մեքենայի մոտ.... ուզում են ոստիկանություն տանել:
Ժողովուրդ ջան ինչ գլուխներդ ցավացնեմ, ընկանք քաշքշոցի մեջ, դե տղամարդկանց չենք թողնում մոտենալ, էդ ընթացքում զուգահեռ ես հավաքում եմ ՄԻԴ-ի թե թեժ գծի համարը, մի զույգ ինձ օգնեց ու մինչ , իրենք զանգում են ես մոտենում եմ կրկին էդ էրեխեքին....
Ըստ էդ թափթփուկներին իրենք ոստիկան են, բայց մի տեսակ կասկածեցի:մի խոսքով մի քանի կանանցով կպանք էդ էրեխեքից մեկին ու քաշեցինք մեքենայից ու ասի փախի բալիկ ջան: Ինքը փախավ ես ետևից, զգում եմ, որ լավ վախեցել է:Ես էլ վազում եմ, մտածելով միտինգի տեղի ոստիկաններն հանկարծ չբռնեն:Էն, որ ասում են ես ու անչափահաս Ս.փախանք...
Նրան տաքսիով տուն ճանապարհեցի....մայրը զանգեց....
Անցավ 15-րոպե նա Ս.-ն արդեն տանն էր...
Հետո 1in.am կայքի լրագրողից տեղեկացա, որ մյուս բալիկին էլ ինքն է օգնել, օփելի դուռը բացել է,ու տղան փախել է....
Փառք դ Շատ Աստված.....
Հ.Գ.
Երբեք լսած չկայի, որ քաղաքացիական հագուստով մենթերն այդքան կարգ ու կանոնին են հետևում, ու ՀՀ -ում ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԾԽԵԼԸ ՓՈՂՈՑՈՒՄ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ Է....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել