Իմ կարծիքով ՀՀ նախագահի թեկնածուները համաձայն կլինեն միասնական թեկնածու ունենալու գաղափարին, բայց մարդա մի պայմանով.

Սերժ Սարգսյան: Միացեք ինձ, որ վերջում գոնե շատ չնեղվեք պարտությունից:
Րաֆֆի Հովհաննիսյան: Միացեք ինձ, 7 հոգով ահագին մարդու կհասցնենք բարևել:
Հրանտ Բագրատյան: Միացեք ինձ, քանի որ «Հայաստանի կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցությունը արդեն միացել է:
Պարույր Հայրիկյան: Միացեք ինձ կամ մի միացեք, մեկա ես արդեն որոշել եմ, կամ դիմելու եմ ՍԴ, կամ չեմ դիմելու:
Վարդան Սեդրակյան: Չնայած ես 100%-ով 81% ձայն ունեմ, բայց դե որ միանաք, կարող ա մի 5% տանեմ, գոնե 8 միլիոնս հետ տան:
Անդրիաս Ղուկասյան: Միացեք ինձ, գոնե մի 3 հոգի, որ մեկ-մեկ բլոտ խաղանք, մենակ նստած եմ ամբողջ օրը էս ցրտին:
Արման Մելիքյան: Ուզում եք ինձ էլ միացեք, բայց ընենց չլինի ընտրվեմ, խայտառակ լինենք:
Արամ Հարությունյան: Բա որ ըտենց թեմա կար, ինչի՞ շուտ չէիք ասում:

Հ.Գ. Հետս կռիվ անել չկա)))))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել