...Զինված այս քայլը պատվիրված էր: Եվ պատվիրել են մեր իշխանությունները՝ սկսած 1995 թվականից, երբ հիմք դրվեց ու շարունակվեց ընտրությունների արդյունքների կեղծումը: Մարդիկ զրկվեցին իրենց խոսքը տեղ հասցնելու հնարավորությունից:
... Շատերը տեղի ունեցածն անվանում են ապստամբություն, բայց կարծում եմ այն ավելի շուտ ոգու ճիչ էր, այլևս համբերել չկարողացող և այլընտրանք չտեսնող մարդու ճիչ: Եթե ապստամբություն լիներ, ապա կտեսնեինք գործողությունների հստակ ծրագիր:
Որևէ կասկած չունեմ, որ եթե հարցը քննվի արդար դատարանում, վեր հանվեն մարդկանց զենքի դրդելու պատճառները, ապա նրանց կարդարացնեն:

Հատված տպագրվելիք հարցազրույցից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել