Ասում են՝ անցյալ ամսվա սկզբին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը գաղտնի այցելել է Ռուսաստան և բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. ՍԱՀ նախագահիայցի մասին տեղեկացվել է նաև իրանական կողմը: Քննարկումների առանցքում են եղել սիրիական հիմնախնդրի կարգավորման հեռանկարները, հետպատերազմյան Սիրիայի վերականգնման խնդիրն, ինչպես նաև՝ ներկայում իսրայելական վերահսկողության ներքո գտնվող սիրիական Գոլանի բարձունքների ճակատագիրը՝ սիրիա-իսրայելական հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորության համատեքստում՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինտոնի՝ դեռևս 1990-ականներին առաջարկած բանաձևի հիման վրա...
Ալ-Ասադի այցը Մոսկվա կայացել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ հունիսի ամսվա առաջին օրերին ՌԴ մայրաքաղաք կատարած այցելությունից ընդամենն օրեր առաջ: Եթե շրջանառվող տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանն, ապա չի բացառվում ՌԴ միջնորդությամբ սիրիա-իսրայելական գաղտնի շփումների հնարավորությունը՝ հատկապես վերջին 1 տարվա ընթացքում պաշտոնական Մոսկվայի կողմից երկու երկրների հետ ամենաբարձր մակարդակով հարաբերությունների ակտիվացման ֆոնին: Իսկ ինչ վերաբերում է Գոլանի բարձունքների ճակատագրին, ապա այս հարցում իսրայելական դիրքորոշումը բավական անզիջում է՝ հատկապես Սիրիայում ստեղծված հակամարտային իրավիճակի պայմաններում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել