Այսօր հայտնի դարձավ, որ ՊՊԾ գունդը գրավված զինյալների լիդերներից Պավլիկ Մանուկյանը, ով վիրավոր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, հացադուլ է հայտարարել, հրաժարվում է նաև ցավազրկող դեղեր ընդունել:

Ես չէի ցանկանա իմ վրա պատասխանատվություն վերցնեի ու երկրոդական համարեի կալանավորվածների, ձերբակալվածների խնդիրը, բայց կարծում եմ՝ այս ու այլ թեմաների բարձրացումից առաջ պետք է զբաղվել Պավլիկի առողջությամբ:

Զարմանքով նկատեցի, որ Խորենացու ցուցարարներից, էլ չեմ ասում հարթակը ղեկավարելու ամբիցիաներ ունեցողներից որևէ մեկն այսօր Պավլիկի հացադուլին անդրադարձ չարեց: Ու դա այն դեպքում, որ դեռ չապաքինվածի դեպքում հացադուլ կյանքի համար անդառնալի հետևանքների կարող է հանգեցրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել