Շատ վտանգավոր մտքեր են գալիս, ցավոք..
Կարծում եմ հասունները կհիշեն. մեր Արցախի համար ազատագրական սուրբ պայքարի սկզբում, երբ Հայկական բանակը սաղմնավորման փուլում էր նաև, ու էլի երկար ժամանակ, մեր զինյալ ազատամարտիկներին օտարները չէին վարանում իրենց լրահոսերում ներկայացնել հայ էստրեմիստներ: Ու, երբ միայն այլևս րոքացրել էինք ազերիներին, իրենց ֆալշ պետությունը, նոր սկսեց այդ տերմինը հետզհետե դուրս մնալ դրանց լրահոսերից ու մնացին միայն ազերիները, այդ ցեղախումբը: Բայց դե այդ ստոր ցեղախմբի դեպքում, նույնիսկ օրինաչափ է: Ավել բան ակնկալելն էր անտրամաբանական, եթե իհարկե ժամանակին բաքու հասած էինք լինում ու այդ ժամանակ ընդհանրապես բարձր խոսել չէին կարող:
Ազատարար հային չէր սազում այդ պիտակը ու չպիտի սազի: Ու երբ հիմա, այդ տղերքի տեսակը դե յուրե ծայրահեղականություն են անում ու ահաբեկություն իրականացնում իրեց կյանքի գնով ժամանակին շահած իրենց պետության սրտում, պիտի որ այս գործոնը հաշվի առած լինեին: Պիտի հաշվարկած լինեին ոչ միայն, թե հայ հասարակությունն ինչպես է ընդունելու իրենց գործոնն ու գործողությունը, այլև այդ չարաբաստիկ դրսերի վերաբերմունքները, բնորոշումներն ու հակազդեցություններն ինչպիսի ռիսկեր են պարունակում իրենց մեջ: Երկու՝ թե ներսի, թե դրսի առումով զինյալ տղերքի հաշվարկները սխալ են դուրս գալիս: Ընդհանրապես էնպիսի տպավորություն է, որ չեն էլ հաշվարկել ոչինչ. տաք սրտով ու, կներեք արտահայտությանս, քաք սրտի մխիթարանք, աչքներն արուն առած շարժվել են վրեժ լուծելու հանուն... չգիտեն, չեն հաշվարկել: Չէ, իրենց անձնականները գիտեն ու ունեն, բայց երբ արդեն՝ ժողովրդի անունից?... այս էստեղ ընկել են անորոշութան ու անելանելիության մեջ, իրենք իրենց ձեռքն են պատանդ ընկել, որովհետև ժողովուրդը շոկի ենթարկվեց, ցնցվեց, բայց... դժվարացավ ընկալել, հասկանալ, ինչու? հենց հիմա, ինչու հենց այս եղանակով, ու... ի վերջո, որ ինչ լինի?... Որ պետությունը սթրես տանի? ընկճվի, թուլանա սրտին զարկածից? ու... թշնամին գա մեզ ուտի?
Իհարկե պետությունը թուլանալու իրավունքը ու հնարավորությունը չունի, իսկ թշնամին էլ... պարզ է ինչ պիտի ուտի: Մնում է՝ ամենաբարդը: Խնդիրը պիտի հանգուցալուծվի, ու հանգուցալուծվելու է: Բայց՝ ամենաբարդը. գտնել ԱՌԱՆՑ ԶՈՀԻ հանգուցալուծելու եղանակը: Ամենաբարդն է, իրոք: Հուսով եմ, բայց և խնդրում պարտադրում եմ, որպես երկրի շարքային քաղաքացի: Մտածեք ու շուտ գտեք ԱՆԶՈՀ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ճանապարհը: Այս վակումային ժամանակահատվածը մեր օգտին չէ. այն բարոյալքում է մեր հասարակությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել