Արթուր Բաղդասարյանն է հարցազրւյց տվել. խնդրում եմ՝ բռնություն իմ նկատմամբ չգործադրեք, միայն ցանկանում էի նշել, որ վերջինիս ախորժակը բազմաթիվ մանր-մունր կուսակցություններիկների ու ՀԿ-ների՝ սեփական փեշի տակ հավաքելուց ու ՕԵԿ-ը ռեբրենդինգ անելուց հետո, անցել է Սեֆիլյանին «հավաքագրելուն»:

Բաղդասարյանը նշել է, որ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է քաղաքական հանգուցալուծում ստանա, իսկ քաղաքական լուծման մեխանիզմը ենթադրում է համընդգրկուն քաղաքական ձևաչափի ձևավորում՝ ներառելով նաև Ժիրայր Սեֆիլյանին:

Ես հույս ունեմ, որ Ժիրոն այս հարցազրույցի մասին չի իմանա, թե չէ ՕԵԿ-ը «արյան ծովի» կվերածվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել