Ամառային «մեռած» լրահոսում, մի թեմա է քրկքաշ շրջանառվում՝ Նիկոլը ՊՊԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ է հանդես եկել:

Պարզ է, որ այսպիսի նախաձեռնության համար նախատեսված ստորագրություն չի հավաքվի, որովհետև իշխող հանրապետականն ու փոքրի եղբայր ՀՅԴ-ն դեմ են, իսկ մնացած քաղաքական ուժերը հատվածական են արձագանքում նախաձեռնությանը:

Ես համաձայն եմ այն տեսակետին, որ խորհրդարաններն այսպիսի ժամանակահատվածներում պետք է քննարկման հարթակ ստեղծեն, խմբակցություններն իրենց տեսակետը արտահայտեն, բայց ոչ Հայաստանում:

Պարզ չէ՞, թե ինչի համար է այս ամենը՝ կլոունադայի վերածելու: Մանավանդ, եթե այն օն լայն ռեժիմով հեռարձակվում է, դա ուղղակի հրաշալի հնարավորություն է պաթոսից, սկբունքողականությունից (իրականում հակառակը) և այլ գերհայաստանյան թեմաներից խոսելու ու նկարվելու համար: Իսկ արդյունքում ոչինչ չի փոխելու, որովհետև այդ մարդիկ չեն խոսում փոխելու համար, այլ պրոցեսի իմիտացիա ստեղծելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել