Հիշենք Հայ Ժողովրդի Մեծն զավակին. Փառք ու պատիվ: 
Ալեքսանդր Մյասնիկյան (Ծնվ. փետրվարի 9, 1886թ Նոր Նախիջևան (Ռուսական կայսրություն. Մարտի 22, 1925թ. Թբիլիսիի մոտ (Վրաստան), հայ քաղաքական, հասարակական գործիչ, ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության անդամ:
Ծնվել է 1886թ. Նոր Նախիջևանում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին: 1917թ. Փետրվարյան ապստամբությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում: 1917թ. սեպտեմբերին ընտրվել է Բելոռուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում` Արևմտյան ռազմաճակատի հրամանատար: 1919թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա` նահանգային կոմիտեի քարտուղար: 1921թ. ապրիլին նշանակվել է Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ: 1922թ. Անդրֆեդերացիայի կազմակերպիչն ու ղեկավարն էր: Զոհվել է 1925թ. ավիավթարից:
Կենսագրական տվյալներ
Եղել է ոչ միայն ռազմակուսակցական գործիչ, այլև՝ գրականագետ: Հեղափոխական և գրական ծածկանունն է եղել Մարտունի: Սովորել է Լազարյան ճեմարանում, ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1905թ. մասնակցել է հոկտեմբերյան համառուսաստանյան գործադուլին և դեկտեմբերյան զինված ապստամբությանը: Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ռազմաճակատի զինվորական կոմիտեի անդամ, ստեղծել բոլշևիկյան ինքնուրույն կազմակերպություն:
Կուսակցական-վարչական գործունեություն է ծավալել Բելառուսում /կոմկուսի առաջին քարտուղար/: Եղել է Մոսկվայի քաղաքային և նահանգային կոմիտեների առաջին քարտուղար:
Այն ժամանակ, երբ Կարմիր բանակը գրավել էր Երևանը և Կասյանի ղեկավարած հեղկոմը կորցրել էր իր հեղինակությունը, Մոսկվայից Կովկաս ուղարկվեց Ալ. Մյասնիկյանը: Նա իր հետ բերել էր Վ.Ի.Լենինի նամակը:
Դիմելով Կովկասի կոմունիստներին՝ Առաջնորդը պահանջում էր. «...Ավելի դանդաղ, ավելի զգուշավոր, ավելի սիստեմատիկ փոխանցում դեպի ընկերվարություն. ահա թե ինչ է հնարավոր ու անհրաժեշտ: Աշխատել միանգամայն բարելավել գյուղացու վիճակը և ձեռնարկել էլեկտրականացման, ոռոգման խոշոր աշխատանքը...»:
Ստանձնելով Խորհրդային Հայաստանի կառավարության ղեկը, վարելով ավելի մեղմ և շինարար քաղաքականություն, իրեն գործակից ունենալով լուսամիտ և հայրենասեր մարդկանց, Մյասնիկյանը հնարավորություն տվեց հայ ժողովրդին՝ շունչ քաշել և զբաղվել ստեղծագործ աշխատանքով: Նրա պաշտոնավարության ընթացքում Պարսկաստանից վերադարձավ Հայաստանից տարագրված մտավորականության ստվար մասը՝ Ալ. Թամանյանի գլխավորությամբ:
Մյասնիկյանը պաշտոնավարեց մինչև 1922թ., երբ ստեղծվեց Անդրֆեդերացիան, այստեղ ևս նա ղեկավար-բարձր պաշտոններ զբաղեցրեց:
Մյասնիկյանը մեր այն վարչապետների թվում է, ովքեր սերտորեն կապված էին ժողովրդին և նրա ստեղծած գիր ու գրականությանը: Նա խմբագրել է շուրջ տաս անուն թերթ, մտերիմ է եղել Չարենցի և այլ անվանի մտավորականների հետ, գրել է գրականագիտական մի շարք հոդվածներ:
Ողբերգական էր Մյասնիկյանի կյանքի ավարտը. 1925թ. Աթարբեկյանի և Մոգիլևսկու հետ նա ինքնաթիռով Սուխումի էր մեկնում ներկա լինելու Աբխազիայի խորհուրդների համագումարին: Ինքնաթիռը Սուխումի չհասավ. օդում այրվեց: Երեքն էլ զոհվեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել