Այն պահը, երբ իշխանությունն ու նրա դեմ դուրս եկած մարդիկ պատանդների մասով նույն կերպ են մտածում. Երկուսն էլ ուզում են, որ նրանք մնան այնտեղ։
Եթե առաջին օրը գրեցի, որ միայն բանակցային եղանակով պետք է հարցը լուծել, ապա այսօր չեմ կարող նույնը կրկնել, քանի որ և՛ իշխանությունը, և՛ ցուցարարները դեմ կլինեն սրան։ Մեկի համար պատանդ գոյություն չունի՝ «նրանք կամավոր են այնտեղ», իսկ իշխանության համար պատանդի կյանքը լավ խաղաքարտ է «ահաբեկիչներին դիմակազերծելու»։

ՀԳ
Միգուցե կան բանակցություններ, չգիտեմ, բայց նշաններ չեմ տեսնում

ՀՀԳ
Փորձից էլ ասեմ, հատկապես «կամավոր պատանդ ցանկացողներին» ու բոլոր մնացած կողմերին. չեք պատկերացնում, թե հոգեբանական լարված վիճակում ինչի է ընդունակ զինված մարդը, թեկուզ սուրբ անցյալ ունեցողը ... էսկալացիան այնքան անկանխատեսելի ու արագ բան է։ Հաղորդակցության խողովակ ստեղծե՛ք, մարդ եղե՛ք, այս ամենից պետք է առանց զոհի դուրս գանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել