1741՝ Վիտուս Բերինգի նավը հասնում է Ալյասկայի ափերին
1794՝ Փարիզում մահապատժի են ենթարկվում Ֆրանսիական հեղափոխության քսաներկու գործիչ
1814՝ Պերսի Բիշի Շելլին տասնվեց տարեկան Մերի Գոդվինի հետ Անգլիայից փախչում է Ֆրանսիա
1821՝ Պերուն անկախացավ Իսպանիայից
1914՝ Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարում Սերբիային։ Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը
1928՝ Ամստերդամում բացվում են IX ամառային օլիմպիական խաղերը
1935՝ իր առաջին թռիչքն է իրականացնում «Թռչող ամրոց» Բոինգ Բ-17 օդանավը
1951՝ տեղի է ունենում Ուոլթ Դիսնեյի «Ալիսը հրաշքների աշխարհում» անիմացիոն ժապավենի առաջին ցուցադրությունը
1976՝ Չինաստանի Թանշան քաղաքի մոտ տեղի ունեցած շուրջ 8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի զոհ է դառնում պաշտոնական տվյալներով՝ 242 419 մարդ։
1984՝ Լոս Անջելեսում բացվում են XXIII օլիմպիական խաղերը
1993՝ Անդորրան դառնում է ՄԱԿ անդամ
1995՝ Հնդկաստանի իշխանությունների որոշումով Բոմբեյ քաղաքն ստանում է Մումբայ անունը
2010՝ Պակիստանում Airbus A320 օդանավը բախվում է լեռանը, զոհվում է 152 մարդ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել