Ես միշտ ցանկացածի քիթմռութին եմ <<հասցրել>>, երբ փորձել են մեր ազգին առանձնացնել ըստ ծննդավայրի ու ծագումնաբանության, փորձել սրել հատկապես հայաստանցիների և արցախցիների հարաբերությունները, թշնամանք, պառակտում ու առճակատում առաջացնել: Հիմա էլ որոշ ոչ խելամիտ սփյուռքահայեր սկսել են թշնամանք սերմանել Սփյուռքի ու հայաստանցիների միջև:
Զարմանալիորեն մի տարօրինակ երևույթ է նկատվում՝ Խորենացու փողոցում, սեֆիլյանականների ցույցերին, միջոցառումներին առհասարակ մասնակցողները, ակծիվիստները հիմնականում ախպարներ են, արտասահմանցի հայեր, ԱՄՆ-ի , Ռուսաստանի, եվրոպական երկրների հայազգի քաղաքացիներ, կամ զանազան ծրագրերով կրթվածներ, վերապատրաստվածներ:
Նույնը սոցցանցերում է…Ամենաագրեսիվները, հայհոյիչները, վիրավորական մեկնաբանությունների, գրառումների հեղինակները նույնպես հայազգի արտասահմանցիներն են…
Տարբեր տարիներին իրենց տղա բալիկներին թռցնելով արտերկիր, որպեսզի չծառայեն Հայրենիքին, հիմա հայրենասիրության դասեր են տալիս մեզ՝ հայաստանցիներիս, ՀՀ քաղաքացիներիս…Փորձում մեր փոխարեն որոշել թե մենք ինչպես ապրենք, ինչ անենք, ինչ ճանապարհ ընտրենք, ում հարգենք, ում ատենք, ում սիրենք, ում հայհոյենք, ում շոյենք, ում հերոսացնենք…
Գիտե՞ք ինչ, գնացեք ձեր տրամպներին, հիլարիներին, օբամաներին, պուտիններին, օլանդ-մերկելներին ընտրեք, լա՞վ…Կամ եկեք Հայաստան, դարձեք ՀՀ կամ Արցախի հանրապետության քաղաքացի, ապրեք մեր կյանքով, ձեր զավակներին ուղարկեք ծառայության ու նոր միացրեք ձեր հայհոյիչ մեխանիզմները..
Այլապես պետք չէ մեզ դասեր տալ և ձեր հայհոյիչ ողջ զինանոցը գործածեք ձեզ ուղարկող կազմակերպությունների, ձեր երկրների բազմաստանդարտ դիրքորոշում ունեցող ղեկավարների ու ոստիկանների վրա, որոնց դիմաց կանգնելով կկորցնեք ձեր խոսալու ունակությունները…Եվ մի առճակատեք Հայաստանն ու Սփյուռքը, հայաստանցիներին և սփյուռքահայերին…
Ողջ լերուք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել