Մի բան պարզ է: Ոստիկանները հրաման ունեն ՝ ոչ մի դեպքում , ոչ մի զոհ: Զինյալների հետ կրակոցների ժամանակ ոստիկանությունը փորձում է կրակել ոտքերին՝ վնասազերծելու համար: Հիմա անիմաստ է այն պնդումը, թե Պավլիկին կամ մնացածներին հիվանդանոցում կսպանեն: Հիվանդանոցում մահը արդեն խնդիր է նրանց համար, իսկ սպանել ավելի հեշտ է անկանոն կրակի ժամանակ, այդ դեպքում գոնե արդարացում կա:

Բոլոր հիվանդանոց տեղափոխվածները վիրավորվել են ոտքերից: Սա փաստում է այն հանգամանքը, որ ոստիկանությունը աշխատում է դիպուկահարների օգնությամբ: Ինքնաձիգը օգտագործվում է փոխհրաձգության էֆեկտ տալու համար, անկանոն կրակոցներ են կատարում գետնին և այնպիսի տեղեր, որտեղ հաստատ մարդ չկա ու չի զոհվի: Երբ սկսվում են կրակոցները դիպուկահարները անցնում են գործի, իսկ փորձառու կրակողները կարող են ինքնաձիգի օգնությամբ էլ վնասեն ոտքերը, բայց դա շատ ռիսկային է:

Ոստիկանության համար ևս հասկանալի է, որ զորամասում գտնվողների մի մասը հարգանք են վայելում ժողովրդի շրջանում, իշխանությունը ևս ժամանակին տարբեր առիթներով հերոսացրել են այդ մարդկանց, նրանց զոհվելու հանգամանքը կարող է բողոքի և ագրեսիայի մեծ ալիք բարձրացնի: Այդ ամենը հիմա ամենաքիչն է պետք իշխանությանը և ոստիկանությանը: Եթե ժողովուրդը մեկ օր կգա մեկ օր կհանգստանա, ապա ոստիկանները աշխատում են 24 ժամ, ընթացքում 1-2 ժամ հանգստանալով, այսինքն երկար պահել ընդվզումը շատ դժվար կլինի:

Ոստիկանության համար նաև պարզ է, որ զինյալները զորամասի տարածքից դուրս կարող են համախոհներ ունենալ և նրանցից որևե մեկի զոհվելու դեպքում նրանք կարող են անսպասելի մի տեղում շատ մեծ վնասներ հասցնեն հենց իշխանության ներկայացուցիչներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել