Խորենացի փողոցում երեկ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես հարթակում կանգնածների անպատասխանատու վարքը, ակցիայի մասնակիցների հիասթափությանը հանգեցրեցին:
Այս տապակումը երկու հիմնական պատճառներ ուներ:

Առաջին, հավաքի առաջնորդները չկարողացան օգտագործել ցուցարարների էներգետիկան, անհարկի հույզեր ու սպասումներ հաղորդեցին հավաքի մասնակիցներին, իսկ հետո անկարող եղան ճիշտ որոշումներ կայացնել ու կառավարել զանգվածը:

Երկրորդ, հարթակում, առանց չափազանցության, անլուրջ մարդիկ էին կանգնած:
Այսօր դրանցից մեկին կանդրադառնամ, ում ցավոք հանրության մի հատված դեռևս որպես մտավորական է ճանաչում: Ռուբիկ Հախվերդյանը, ով հանդես է գալիս, որպես երգահան ու ինչպես ինքն է ասում՝ մտաՎՈՌական, թախցոտ քաղաքական մանկություն է ունեցել:

1995-96թթ. ԱԺ և նախագահական ընտրություններին սատարել է ՀՀՇ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին, 1998թ. նախագահական ընտրություններին սատարել է Ռոբերտ Քոչարյանին, 1999թ. ԱԺ ընտրություններին սատարել է Արտաշես Գեղամյանի «Իրավունք և միաբանություն» դաշինքին, 2003թ. նախագահական ընտրություններին սատարել է Ստեփան Դեմիրճյանին, 2003թ. ԱԺ ընտրություններին սատարել է «Արդարություն» դաշինքին, 2007թ. ԱԺ ընտրություններին սատարել է ՀՅԴ-ին, 2008թ. նախագահական ընտրություններին սատարել է ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանին, 2012թ. ԱԺ ընտրություններին սատարել է ԲՀԿ-ին, 2013թ. նախագահական ընտրություններին սատարել է Րաֆֆի Հովհաննիսյանին, 2014-15թթ. սատարել է «Եռյակին»:
Հախվերդյանն առավել լայն մասսաներին հայտնի է րոպես քցող, ով տարիներով պարտքեր է ուտակում, իսկ դրան լավագույն դեպքում փակում օլիգարխներից մուրած գումարներով:

Հախվերդյանը հայտնի է նաև նրանով, որ ձայնասկավառակների հովանավորներ գտնելու ճանապարհին ժամանակին դիմել է նաև իշխանության առաջին դեմքերին:
Պարզ է, որ նման մարդկանցով երկար ճանապարհ չես գնա: Առանց չափազանցության, նման կենսագրական, շատ դեպքերում ավելի խայտառակ, ունեն հարթակում կանգնած մյուս դեմքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել