www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Կար չկար մի վարպետ կար: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա տներ էր կառուցում, սակայն ծերացեր էր արդեն և որոշել էր անցնել թոշակի: 

- Ես հեռանում եմ աշխատանքից, – ասաց նա գործատուին, – թոշակի եմ անցնում: Պառավիս հետ թոռներիս եմ խնամելու:

Գործատուն ափսոսում էր, որ պիտի հրաժեշտ տար այդ վարպետի հետ, և նա խնդրեց՝

- Արի այսպես պայմանավորվենք՝ կառուցիր քո վերջին տունը, և մենք քեզ փառքով կճանապարհենք թոշակի, մի լավ նվեր էլ կտանք:

Վարպետը համաձայնեց: Նոր նախագծի համաձայն, նա պետք է տուն կառուցեր փոքր ընտանիքի համար՝ համաձայնություններ, նյութերի փնտրտուք, ստուգումներ...

Վարպետը շտապում էր, որովհետև իրեն արդեն պատկերացնում էր թոշակի գնացած: Ինչ-որ բան թերի էր անում, ինչ-որ բան դյուրինացնում, գնում էր էժան նյութեր, քանի որ դրանք ավելի արագ էին ճարվում... Նա զգում էր, որ կատարում է իր կյանքի ամենավատ աշխատանքը, սակայն արդարացնում էր իրեն նրանով, որ սա իր կարյերայի վերջն է: Շինարարությունը վերջացնելուց հետո նա կանչեց գործատուին:

Գործատուն ընդունեց տունը և ասաց՝

– Գիտես, իսկ սա քո տունն է: Ահա վերցրու բանալիները, շնորհավորում եմ: Բոլոր փաստաթղթերը արդեն ձևակերպված են: Սա էլ քեզ նվեր՝ որպես շնորհակալություն քո երկարաժամկետ աշխատանքի դիմաց:

Այն ինչ զգաց վարպետը՝ միայն իրեն էր հայտնի: Նա կանգնած էր ամոթից կարմրած, իսկ շրջապատում բոլորը ծափահարում էին, շնորհավորում նրան և մտածում, որ նա ամաչկոտությունից է կարմրել, սակայն նա կարմրել էր իր կատարած անբարեխիղճ աշխատանքի համար խայտառակությունից: Նա հասկանում էր, որ իր բոլոր սխալներն ու բացթողումները դարձան իր սեփական պրոբլեմները, իսկ բոլորը կողքից մտածում էին, որ նա ամաչում է այդքան թանկ նվեր ստանալու համար: Եվ հիմա նա պիտի ապրեր այն միակ տանը, որը նա կառուցել էր վատ... 

Մենք բոլորս էլ վարպետներ ենք: Մենք կառուցում ենք մեր կյանքը նույնկերպով, ինչպես թոշակի գնացող վարպետը: Մենք հատուկ ջանքեր չենք գործադրում, համարելով, որ այս կոնկրետ շինարարության արդյունքները այնքան էլ կարևոր չեն: Ինչի համար ավելորդ անգամ ճիգեր գործադրենք: Սակայն հետո արդեն գիտակցում ենք, որ ապրում ենք այն տանը, որն ինքներս ենք կառուցել: Քանզի այն, ինչ անում ենք այսօր՝ ունի նշանակություն: Արդեն այսօր մենք տուն ենք կառուցում, որի մեջ ապրելու ենք վաղը:

Ռաֆալ Օլբինսկի "Անեմոն"

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել