Բժիշկների պատանդ վերցնելով «Սասնա Ծռերը» բացի այն,որ խախտում են առհասարակ մարդկային փոխհարաբերությունները,ցենզուրան ու իրավունքները,լրջորեն հավակնում են նաև վնբասել քիչ թե շատ այս օրերին վաստակած պայմանական հերոսի կոչումը։ Գաղտնիք չէ,որ զինված խմբի շատ անդամների այս օրերին հանրությունը տարբեր կերպ է ընկալում։ Ոմանք նրանց կոչում են հերոսներ,որոնք դուսր են եկել զենքը ձեռքին այս անգամ պայքարելու ներքին թշնամու դեմ,ոմանք էլ նրանց համարում են ահաբեկիչներ,տեռորիստներ՝համարելով որ նրանք գործում են ոչ թե իշխանության կամ անձերի այլ պետության և պետականության դեմ։ Խնդիրը սակայն բնորոշումը չէ այս պահին,որովհետև այն ինչ տեղի է ունեցել այլևս հետ բերել չի լինի։ Այս դժվարին իրավիճակում սակայն բոլորը միակամ են մի բանում,որպեսզի հանկարծ այլևս արյուն չթափվի:

Հասկանալի է,որ ինչ-որ չափով այս հարցի կուլմինացիան սարերի հետևում չէ։ «Սասնա Ծռերը» ունեն կորուստներ,փոխարենը որոշակի հանրային աջակցություն։ Սակայն դա ամեն դեպքում իշխանափոխություն իրականացնելու համար բավարար չէ։ Եղած հանրային աջակցությունը չկորցնելու համար այս պահին այդքան կարևոր չէ հետագա քայլերի մշակումը, որքան որ ՊՊԾ գնդում այս պահին գտնվող բժիշկների ազատ արձակումը։

Շատ բան իհարկե կախված է այսօր տեղի ունենալիք հանրահավաքից։ Երեկ փաստացի նախաձեռնող խումբը,երբ տեղի էր ունենում բախում ոստիկանների և զինված խմբի միջև,ժողովրդին ոտուն ուղարկեց,ինչը արդեն հետո պիտի հարուցեր այդ նույն հանրության բուռն ցասմանը։ Ակնհայտ է,որ կազմակերպիչների մեջ կան տարաձայնություններ,ընդ որում տարաձայնություններ կան նաև հենց գնդում գտնվող տղաների միջև։ Իհարկե միայն Ոստիկանության տարածած հաղորդագրությունն ու տեսանյութը չեն կարող օբյեկտիվ տեղեկատվություն տալ թե իրականում ինչ է տեղի ունեցել,սակայն ակնհայտ է,որ Զինված Խմբի գործողություններում կարգապահական լուրջ թերացումներ և տարձայնություններ կա։ Միևնույն ժամանակ նաև,ակնհայտ է,որ իշխանությունները զոհ չեն ուզում։ Դա է վկայում այն փաստը,որ թե Պավել Մանուկյանն ու իր որդին և թե դրանից առաջ խմբավորման երկու անդամները,որոնք նույնպես վիրավորվել էին բախումների հետևանքով,վիրավորվել են որտքերից,այսինքն Ոստիկանությունը իր կողմից փորձել է անել հնարավորը ապստամբներին կյանքին վտանգ չսպառնալու համար։ Սրանք,ինչու ոչ,կարող են դիտվել որպես բարի կամքի դրևսորում և մաս կազմել ենթադրյալ բանակցությունների։ «Սասնա Ծռերը» սրանք չեն կարող հաշվի չառնել։

Եկեք փաստենք,որ անկախ նրանից,ինչպես կավարտվեն այս իրադարձությունները, Հայաստանում զինված հեղաշրջման այս փորձը ձախողվել է։ Նախ՝ այն այդպես էլ չկարողացավ ընդգրկել հանրային լայն շերտեր և հետո,ամենակարևորը՝այն չուներ իշխանափոխություն իրականացնելու ճանապարհային քարտեզ։ Տաս օր է անցել Երևանում տեղի ունեցող դեպքերից,սակայն այդեպս մինչև այժմչի հաջողվել ձևավորվել քաղաքական հարթակ,ընտրել առաջնորդներ և հետո միայն այդ առաջնորդներին հետևող հանրություն ձևավորել։ Սա իհարկե չի նշանակում որ իշխանությունները պետք է իրենց գործը ավատրված համարեն։ Նրանց գլխավոր գերխնդիրը մնում է նույնը՝ որպես իշխանություն անել հնարավորը՝հետագա արյունահեղությունից խոսւափելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել