Որ այդքան ՄԱՐԴԱՍԵՐ էին Պավլուշենք, /Աստված իրեն ու որդուն թող շուտ ապաքինում տա/, որ ոստիկան պատանդների բաց թողեցին, բա հիմա իրենց օգնության հասած բժիշկներին գերի վերցնելը որ բարոյականությամբ է բացատրվում?:
Լավ, կուրությունը, կամ ավելի ճիշտ՝ ՀԱՆՑԱՎՈՐ ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆԸ ինչքան կարելի է հանդուրժել?: Լավ, այ որոշ իբր ՄՏԱՀՈԳՆԵՐ, որ էդպիսի ողբ եք բարձրացրել, հարգելիներս, ինչու ուղիղ չեք նայում ու շիտակ վերլուծում հենց երեկվա կատարվածը? Իմ ու էլի շատ մարդկանց սիրտը հաստատ պակաս չվառվեց ձեզնից, ու պակաս չի մղկտում: Որովհետև, փափագս էր Աստծուն, Էլ արյուն չլինի: Բայց... եղավ, որովհետև զգացմունքայնությունը երբ մի կողմ ես դնում, փաստ է չէ, որ մի մեծ խումբ զինված մարդիկ շարունակում են ահաբեկել ու սպառնալ: Ու թվում է թե ելք չկա? Ելքը կար իսկզբանե, ցանկացած այլ երկրում, նման դեպքում, ահաբեկություն անող ոչ մեկին ուժայինները չեն խնայում: Հիմա ամենակարևորը, հարգելի ԿՈՒՅՐԵՐ: Ինչ եք կարծում, եթե հատուկ ծառայություններն ուզեին Պավլուշենք ոտիքից չխփել ու ուղղակի ոչնչացնել, չէին կարող? Էդքան կույր եք, որ չեք հասկանում, որ ոչնչացման, հայը հային սպանելու, չեզոքացնելու խնդիր իրենց առաջ չի դրվել: Արդյոք ահաբեկչի, քո համերկրացի ահաբեկչի նկատմամբ, /առավել ևս, որ հայր ու որդի, եղբայր ու ընկերոջ գործոններ կան/, նկատմամբ սա չէր հենց իսկական մարդասիրությունը: Իսկ հիմա բժիշկների? Հա? Վարուժան Ավետիսյան, որ ինչ? Կարող ես դու կամ քո կողմնակիցները սա բացատրել այ տեռորիստ: Բա էդ բժիշկների ընտանիները հիմա պատկերացնում ես ինչ վիճակում են? Չէ, սա բարոյական չէ, տղերք, դա առավել քան անբարոյական է: Հերթով, կարծես թե լրացնում եք դասական ահաբեկչի պասլուժնոյ սպիսըկը, անցել եք էժան պրովակացիայի հետն էլ:
Ու նորից եմ կրկնում, լայն բացեք ձեր աչքերը ատելությունից ու ոխակալությունից կուրացածներ հատկապես: Եթե ուժայիններն ուզեյին, երեկ մենք ոչ թե վիրավորներ, այլ դիակներ կունենայինք: Այսքանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել